Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Իրանը ցանկանում է բաժնեմաս ստանալ TANAP-ում

Իրանը ցանկանում է բաժնեմաս ստանալ TANAP-ում
05.04.2015 | 12:15

Իրանը ցանկանում է բաժնեմաս գնել Տրանսանատոլյան գազամուղում (TANAP)՝ հայտարարել է SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևը: Նավթային պետական ընկերության ղեկավարը հավելել է, որ SOCAR-ը պատրաստ է քննարկել նախագծում իր բաժնեմասի մի մասը վաճառելու առաջարկը: «TANAP նախագիծը շատ շահավետ է: Այդ պատճառով իր մասնաբաժինը կարող է միայն վաճառել և այլ տարբերակների չգնալ: Եթե լինի շահավետ առաջարկ, պատրաստ ենք քննարկել»,- ասել է Աբդուլաևը: Նրա խոսքերով՝ առաջարկն արդեն ստացվել է: «Իրանից պատժամիջոցները հանելուց հետո TANAP-ի նշանակությունը զգալիորեն բարձրանում է: Իրանը կավելացնի գազի արդյունահանման ծավալները, իսկ բացի TANAP-ից՝ այլընտրանք չկա իրանական գազը դուրս բերելու միջազգային շուկա»,- ասել է նա:

Դիտվել է՝ 753

Մեկնաբանություններ